Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
09.10.2012 | 13:02

...թե Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանն այնքան է հոգնեցրել «վերջին դասի» մասին իր ծեքծեքումներով, որ Սերժ Սարգսյանի համար այլևս միևնույն է` նա կասի՞, որ իրեն պաշտպանում է, թե՞ ոչ: Միևնույն է, թե երբ կասի, ինչպես կասի, ումով կասի: Սերժ Սարգսյանը, անկախ այդ պատասխանից, գիտի իր անելիքը, և մինչև նոյեմբերի կեսեր, ըստ լավատեղյակ աղբյուրների, կավարտի քաղաքական «ուժերի դասավորությունը»` իրեն և ՀՀԿ-ին ձեռնտու շախմատային դասավորությամբ, ու կտա քարոզարշավի մեկնարկը:

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ